CreepsGameStudios

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է թողարկվելու խաղը

Ամսաթիվը հայտարարված չէ։ Այժմ ալֆա տարբերակն է։

Ինչի՞ վրա կարելի է խաղալ

Համակարգչի և Android-ի վրա։

Կարելի՞ է խաղալ մենակ

Այո, կա մեկ խաղացողի ռեժիմ։ Կա նաև ցանցային խաղ, որտեղ սերվերը պահում է մասնակիցներից մեկը կամ առանձին համակարգիչ։

Ի՞նչ արժե

Ոչինչ։ Wildlands-ը անվճար խաղ է (free-to-play)։

Ինչպե՞ս մասնակցել թեստերին

Գրեք մեր Discord-ում կամ ստուդիայի էլ. փոստին։

Խաղը նմա՞ն է Rust-ին

Մեզ դուր է գալիս բազաներով ու ռեյդերով գոյատևումը, բայց ստեղծում ենք մեր երկչափ խաղը՝ մեր աշխարհով և հերոսներով։

Առաջընթացը կկորչի՞

Ալֆայում՝ կարող է՝ վայփերի և խոշոր թարմացումների ժամանակ։