Պատմությունը
Վինլանդ գյուղում խնջույք էր, երբ անհայտ երկրներում հինգ երկնաքար ընկավ։ Թագավորը իր երկու որդիներին ուղարկեց հետախուզության։
Լեռան գագաթից եղբայրները տեսան հինգ հովիտ և իջան առաջինը։ Գիշերը խարույկի մոտ գոբլինները հարձակվեցին։ Եղբորը տարան։ Արքայազնն ուշքի եկավ մենակ…
Առանձնահատկություններ
Երկու ձեռք — երկու զենք
Մոտիկ մարտը ձախ կոճակին է, հեռահարը՝ աջ։ Նշան ես բռնում և հարվածում ինքդ։
Զենքը զարգանում է
Սուրն ու աղեղն աճում են հասցրած վնասից և փոխում ձևը. ճանապարհն ինքդ ես ընտրում։
Բոսերի մենամարտեր
Ամեն հնարք ունի իր դիրքն ու ձայնը։ Եթե բոսին ոտքից գցես, կստանաս հարձակման պահ։
Մարտ երկու հարկով
Կամրջի վրա կարելի է սուզվել տախտակամածի տակ. կռիվն ընթանում է և՛ վերևում, և՛ ներքևում։
Կենդանի միջավայր
Ջուրը հանգցնում է կրակը, թշնամիները խեղդվում են, բազրիքները կոտրվում են, թաքստոցները փլվում։
Պարտությունն իզուր չէ
Հավաքածը վերածվում է կրիլբսերի, իսկ դրանք՝ մշտական բարելավումների։
Կոսմետիկան միայն տեսքի համար է
Կերպարանքները, գլխարկներն ու զենքի սքինները մարտական առավելություն չեն տալիս։
Ստեղնաշար և գեյմփադ
Աջակցվում են Xbox, PlayStation և Switch գեյմփադները։
Դեմո
Պատրաստում ենք անվճար դեմո տարբերակ՝ առաջին հովիտը, երեք մակարդակ և երկու բոս։ Ամսաթիվը կհայտարարենք Discord-ում։
- Ժանր
- Վերևից դիտվող էքշն-ռոգլայթ
- Հարթակ
- Windows (նախատեսվում է թողարկում Steam-ում)
- Ռեժիմ
- Մեկ խաղացող
- Շարժիչ
- GameMaker
- Երաժշտություն
- HØUMEN
- Լեզուներ
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն և ևս 10
Շնորհակալություններ
Թշնամիների ձայները՝ ElvGames & Pegonthetrack, Coucassi։ Տառատեսակը՝ GrapeSoda։








